Հղի Միլա Յովովիչը դստեր հետ լուսանկար է հրապարակել

17:08   24 հոկտեմբերի, 2014

Հայտնի դերասանուհի Միլա Յովովիչը դստեր՝ Էվայի հետ լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։ Նոյեմբերի 5-ին փոքրիկը կդառնա յոթ տարեկան։

Ի դեպ 38-ամյա դերասանուհին հղի է եւ շուտով լույս աշխարհ կբերի իր երկրորդ երեխային։

Հոկտեմբերի 22-ին ամերիկյան ASPCA ընկերության երեկույթին մասնակցելուց հետո, դերասանուհին համացանցում սկսել է տեղադրել իր դստեր լուսանկարները։

Միլան եւ դուստրը լուսանկարվել են Դիսնեյլենդում։ Լուսանկարից կարելի է գուշակել, որ նրանք երեխայի հետ շատ ուրախ եւ հաճելի ժամանակ են անցկացրել:

«Մեքենայով դեպի Դիսնեյլենդ։ Դպրոցական օրը»,-գրել է Միլան։



© NEWS.am STYLE