Ջասթին Բիբերը ռեկորդ է սահմանել Billboard-ում

17:43   24 հոկտեմբերի, 2014

20-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերը արդեն հարյուրերորդ շաբաթն անընդմեջ գլխավորում է Billboard ամսագրի սոցիալական ցանցերում տեղադրված ամենահայտնի 50 աստղերի վարկանիշային աղյուսակը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ Բիբերի եւ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի լուսանկարի շնորհիվ Twitter-ում 119%-ով, իսկ Instagram –ում 87%-ով ավելացել է Բիբերի հանրաճանաչությունը։

Ի դեպ ամենահայտնի 50 աստղերի վարկանիշային աղյուսակը տեղադրված է YouTube, Vevo, Facebook, Twitter, SoundCloud, Wikipedia, Myspace եւ Instagram կայքերում։



© NEWS.am STYLE