ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01   25 հոկտեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար շատ կարեւոր կլինի ձեզ հետ ինչ-որ բանի մասին զրուցելը: Թող որ դա չլինի խորը զրույց, բայց կարեւոր է, որ դուք լսեք նրան, խորհուրդներ տաք կամ պարզապես ինչ-որ բառեր կամ նախադասություններ արտաբերեք նրա համար ամենաթանկ ձայնով: 

ՑԼԵՐ 

Այսօր պետք է աճապարեք, որպեսզի հասցնեք ավարտին բոլոր այն գործերը, որոնք այսօր հառնել են ձեր առջեւ: Այդ իսկ պատճառով հնարավոր է, որ սիրելին նեղանա ձեր անուշադրությունից, սակայն իզուր: Այսօր դուք կհասցնեք նրա համար անել ամեն հնարավոր եւ անհնարին բաները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր աստղերը հուշում են ձեզ սիրելիին շատ չծանրաբեռնել պարտականություններով, հատկապես եթե խոսքը վերաբերում է գնումներին: Հավանականությունը մեծ է, որ նա կգնի բոլորովին այլ բան, քան ձեզ պետք է, չնայած ձեր ցուցումներին: Այնպես որ, եթե ուզում եք, որ ամեն ինչ լավ լինի, ապա գնումներն ինքներդ արեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ   

Այսօր արժե առանց վարանելու կատարել սիրելիի բոլոր խնդրանքները, պահանջները եւ հրահանգները, որքան էլ որ դրանք անհիմն թվան ձեզ: Իրականում, սիրելին այսօր ձեզանից ավելի իմաստուն կգտնվի, ինչի մասին արդեն վաղը դուք գլխի կընկնեք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր անձնական երջանկությունն ինչ-որ կերպ կապված կլինի կրակի հետ: Միգուցե դուք այրվածքներ ստանաք, եւ ձեզ բուժող մարդը հետագայում դառնա ձեր զուգընկերը, սակայն ավելի հավանական է, որ ձեզ համար առավել ստացված կլինի խարույկի մոտ անցկացրած երեկոն:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին այնպիսի բան կանի, որ դուք զարմանքից քար կկտրեք: Դուք նույնիսկ չէիք էլ մտածում, որ նա կարող է նման բան անել: Այդ զարմանքը, սակայն, կլինի հաճելի եւ որեւէ կերպ բացասաբար չի ազդի ձեր հարաբերությունների վրա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Արժե երեկոն անցկացնել ֆիլմեր դիտելով: Կարող եք նայել ձեր երկուսին դուր եկած ֆիլմերը: Դա կարող է էլ ավելի մտերմացնել ձեզ: Ամեն դեպքում, երեկոն ստացված կլինի:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դժվար կլինի սիրելիից ինչ-որ բան թաքցնելը, անգամ եթե շատ ցանկանաք: Կամ նրա զգայունությունն է բարձր, կամ դուք կցանկանաք նրա հետ կիսվել: Ինչով դա կավարտվի, կախված է միայն ձեզանից:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Եղեք բնական: Ձեր սիրելին ձեզ սիրում է հենց այդպիսին, այլ ոչ այնպիսին, ինչպիսին դուք փորձում եք երեւալ: Իսկ, եթե, այնուամենայնիվ, պարզեք, որ նա սիրում է ձեր հորինած կերպարը, ապա մտածեք՝ արդյոք արժե շարունակել նրա հետ հարաբերությունները:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք շատ կարեւոր գործ պետք է անեք, ընդ որում՝ արագ կերպով: Այս հարցում ձեզ կօգնեն ձեր ընտանիքի անդամները, ովքեր կթողնեն իրենց բոլոր գործերը՝ ձեր գործի համար: Աստղերը հուշում են, որ նրանք դրա համար ձեզ շնորհակալություն չեն հայտնի հետագայում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր երջանկությունն այսօր ձեր սիրելիի մեջ է: Միայն ստիպելով նրան անկեղծ ժպտալ, դուք կկարողանաք գիտակցել, որ ձեր հոգին պայծառ է ու վառ: Էգոիզմի մասին պետք է մոռանաք եւ ամեն ինչ անեք հանուն սիրելիի բարօրության:

ՁԿՆԵՐ 

Այսօր ձեզ միայնակ կզգաք անգամ սիրելիի գրկում: Ձեզ կթվա, թե ձեզ բավարար չափով չեն սիրում եւ գնահատում, իսկ այն սերը, որը տալիս են ձեզ, ձեզ էլ պետք չէ: Աշխատեք ուշքի գալ, ամենայն հավանականությամբ դուք չափազանցնում եք:

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE