Հայկական շտրուդել

19:09   30 հոկտեմբերի, 2014

Վայ, ահա թե ինչ ենք գտել համացանցում։ Հայկական շտրուդել՝ խնձորով, ընկույզով եւ չորամրգերով, որը չի կարող անտարբեր թողնել ոչ մեկին։ Ուտեստի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է՝

500 գ. շերտավոր խմոր

50 գ. չամիչ

80 գ. ծիրանի չիր

150 գ. հունական ընկույզ

50 գ. սալորաչիր

3 խնձոր

1 թ. գդ. դարչին

2 ճ. գդ. շաքարավազ

Սոուսի համար անհրաժեշտ է՝

1/4 բաժակ սերուցք

1/2 բաժակ շաքարավազ

1/2 շոկոլադե սալիկ

Պատրաստման եղանակը՝

Չորամրգերը պետք է դնել ջրի մեջ եւ թողնել մոտ 20 րոպե։ Այնուհետեւ ջուրն անհրաժեշտ է քամել եւ չորացնել մրգերը. կարելի է ծիրանի մի քանի չիր պահել՝ ուտեստը զարդարելու եւ գեղեցիկ մատուցելու համար։

Ընկույզը եւ խնձորը պետք է մաքրել եւ չորամրգերի հետ միասին մանրացնել։

Այնուհետեւ շերտավոր խմորի վրա անհրաժեշտ է լցնել կտրատված խնձորը, չորամգրերն ու մանրացված ընկույզը, ինչից հետո ավելացնել շաքարավազն ու դարչինը. արդեն կարելի է խմորը փաթաթել (ռուլետի նման) եւ դնել ջեռոցում։  

Հաջորդ քայլով պետք է պատրաստել սոուսը. առաջին հերթին անհրաժեշտ է շաքարավազը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սերուցքն ու շոկոլադը եւ խառնելով հասցնել եռման աստիճանի։ Ստացված սոուսն արդեն կարելի է լցնել խմորի վրա։

Ուտեստը պատրաստ է. մատուցելիս զարդարել նախօրոք պահված ծիրանի չրով։

 

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE