Ավելորդ քաշ հավաքելու տասը պատճառ

21:04   28 հոկտեմբերի, 2014

Հաճախ ավելորդ քաշ հավաքելը կապում են հավելյալ սնվելու, ֆիզիկական պասիվության հետ, սակայն կան նաեւ այլ պատճառներ, որոնք անսպասելի ու անհավատելի են: Միգուցե մեր առաջարկած տասը պատճառներն օգնեն ձեզ ստանալ «ինչու՞ եմ գիրանում» հարցի պատասխանը:

Սննդարար նյութերի պակաս

Եթե դուք բալանսավորված սնունդ չեք ստանում, ապա միգուցե ավելորդ քաշ հավաքեք՝ չնայած սննդի քիչ կալորիականության եւ ֆիզիկական ակտիվության: Երկաթը, կալցիումը, մագնեզիումն ու վիտամին D-ն կենսական նշանակություն ունեցող էլեմենտներ են, որոնք անպայման պետք է ստանալ բնական աղբյուրներից:

Եթե օրգանիզմում որեւէ վիտամինի պակաս կա, ապա դրանից դանդաղում է մարսողությունը, իսկ մենք էներգիայի պակաս ենք զգում:

Դեղահաբեր

Դեղահաբեր ընդունելը նույնպես կարող է ավելորդ քաշ հավաքելու պատճառ դառնալ: Այս հարցում հատկապես մեծ նշանակություն եւ ազդեցություն ունեն հակաբեղմնավորիչները, ինչպես նաեւ հակադեպրեսիվ դեղահաբերը, ստերոիդներն ու անգամ դիաբետի դեմ դեղահաբերը: Եթե նկատել եք, որ նոր նշանակված դեղահաբերի օգտագործման հետեւանքով գիրանում եք, ապա տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին եւ խնդրեք, որ նա ինչ-որ այլընտրանքային բուժում եւ դեհաբեր նշանակի, որոնք ոչ մի կողմնակի ազդեցություններ չեն ունենա:

Հորմոնալ խանգարումներ

Եթե մակերիկամներն ու ձվարանները չափից շատ տեստոստերոն են արտադրում, ապա բացի գիրանալուց, ձեզ մոտ միգուցե նաեւ այլ, տհաճ ախտանշաններ ի հայտն գան, այդ թվում՝ դաշտանային անկանոն ցիկլ, բշտերի եւ պզուկների անսպասելի առաջացում եւ այլն:

Քնի պակաս

Նույնիսկ եթե ամեն օր 6-7 ժամ եք քնում, սակայն ձեր մարմինն անհրաժեշտ չափով չի հանգստանում, ապա դա կարող է ավելորդ քաշ հավաքելու պատճառ դառնալ: Փորձեք կես ժամ կամ գոնե 15 րոպե ավելի շուտ քնել: Ստուգեք եւ համոզվեք տարբերություն տեսնում ե՞ք, թե ոչ: Սակայն հիշեք, որ եթե ցանկանում եք 8 ժամից ավել քնել, ապա պետք է հաշվի առնել, որ շատ քնելը նույնպես կարող է հանգեցնել ավելորդ քաշ հավաքելուն:

Վահանաձեւ գեղձի խնդիրներ

Ավելորդ քաշ հավաքելը կարող է հիպոթիրեոզ հիվանդության ախտանիշներից մեկը լինել, բայց եթե գիրանում եք 3-5կգ.-ով, ապա խնդիրը միգուցե պայմանավորված լինի վահանաձեւ գեղձով. առաջացնում է հեղուկի արտահոսքի կասեցում, ինչն էլ նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն։ Բայց ճիշտ բուժման դեպքում կարելի է հեշտությամբ ազատվել այդ ավելորդ կիլոգրամներից:

Դանդաղ մարսողություն

Մարսողական համակարգում «խցանված» սնունդը նույնպես կարող է ավելորդ քաշի առաջացման պատճառ դառնալ: Այդ դեպքում աղիքները կարող են դանդաղեցնել մարսողությունը, որը նպաստում է գիրանալուն:

Դեպրեսիա

Եթե ձեզ մոտ դեպրեսիա է, ապա մեծ հավանակություն կա, որ դուք հավելյալ կսնվեք: Դժբախտաբար բոլոր հակադեպրեսիվ դեղահաբերը բարձրացնում են ախորժակը: Նման կողմնակի ազդեցություններից խուսափելու համար, պետք է բժշկին խնդրել փոխել դեղահաբերը եւ գտնել այլընտրանքային տարբերակներ:

Սթրեսը

Բացի դեպրեսիայից, սթրեսը նույնպես կարող է ավելորդ քաշ հավաքելու պատճառ դառնալ: Սթրեսը բացասաբար է ազդում նյութափոխանակության վրա՝ ստիպելով օրգանիզմին ավելորդ ճարպ պահեստավորել: Եթե դուք սթրեսի մեջ եք, ապա հիմնականում ավելորդ քաշ կկուտակվի որովայնի շրջանում, քանի որ սթրեսը ստիպում է մարդուն հավելյալ սնվել:

Հենաշարժիչ համակարգի վիճակը

Օսթեոարթրիտն ու այն հիվանդությունները, որոնք ազդում են մկանների, ողնաշարի եւ հոդերի վրա, կարող են նպաստել ավելորդ քաշ հավաքելուն:

Ավելորդ քաշ հավաքելու հաջորդ պատճառը կարող է ներբանային ֆասցիտ հիվանդությունը լինել:

Նման դեպքում պետք է զբաղվել լողով, ինչպես նաեւ դիմել օրթոպեդի օգնությանը. ճիշտ բուժում նշանակելով՝ բժշիկը կբարելավի ձեր առողջական վիճակը:

Իցենկո-կուշինգի համախտանիշ

Այս հիվանդությունը գիրանալու ամենահազվադեպ հանդիպող պատճառներից մեկն է: Բացի գիրանալուց, այն նաեւ ունի շատ այլ ախտանշաններ. օրինակ, օստեոպորոզ, ճնշման տատանումներ եւ այլն: ՀԻվանդության հետեւանքով ավելորդ ճարպ է կուտակվում որովայնի շրջանում:

 

Աղբյուրը՝ Клео



© NEWS.am STYLE