Սթինգը պատմել է իր եւ կնոջ յոթժամյա տանտրիկ սեքսի մասին

11:12   25 հոկտեմբերի, 2014

Հեռավոր 1990թ-ին հայտնի երգիչ Սթինգը հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ նա եւ իր կինը՝ Թրուդի Սթայլերը, յոթ ժամ սեքսով են զբաղվում։ Այժմ երգիչը 63 տարեկան է, բայց լրագրողները չեն դադարում հարցնել նրա տանտրիկ ունակությունների մասին։ Այս շաբաթ Սթինգը հյուրընկալվել էր ամերիկյան հեռուստաընկերություններից մեկում, որտեղ նրան կրկին նույն հարցն են տվել։

«Եթե ձեր եթերը յոթ ժամ տեւողություն ունենար, ապա այդ դեպքում ես կցուցադրեի դա»,- ծիծաղելով պատասխանել է նա։ Տանտրիկ սեքսը հոգեւոր ակտ է։ Իհարկե, յոթը ժամը կատակ էր, բաց կարեւոր է ոչ թե սեռական ակտը, այլ սիրո դրսեւորումն ու հոգեկան մերձեցումը։ Իսկ յոթը ժամն իր մեջ ներառում է նաեւ ընթրիք եւ հեռուստացույց դիտել»։

Ի դեպ, 2011-ին երգչի կինը հայտարարել էր, որ Սթինգն այդ հայտարարությունն արել է՝ լինելով ալկոհոլի ազդեցության տակ։

«Սթինգի հետ հարցազրույց վարած լրագրողը նրա հետ միասին խմել է, հետո նրանք սկսել են խոսել տանտրիկ սեքսի մասին, եւ Սթինգը փորձել է լրագրողին բացատրել այդ երեւույթի իմաստը՝ հիմնվելով հոգեկան մոտեցման վրա։ Սակայն հաջորդ օրը նյութ հրապարակվեց յոթժամյա սեքսի մասին»,- ասել էր Թրուդին։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE