Ի՞նչ հագնել այսօր

10:02   25 հոկտեմբերի, 2014

Դե ինչ, հերթական շաբաթն է մոտենում իր ավարտին: Այսօր շատերը վերջապես կվայելեն իրենց հանգիստը, իսկ ոմանք կրկին կշտապեն աշխատանքի կամ այլ գործերով, իսկ NEWS.am STYLE-ը կրկին նորաձեւ լուքեր կառաջարկի իր ընթերցողներին: Ստորեւ ներկայացնում ենք չորս նորաձեւ կերպար՝ շաբաթ օրվա համար:

Look N

Էլեգանտ եւ նրբաճաշակ կերպար է, որը կարող են կիրառել ինչպես գործնական կանայք, այնպես էլ ուսանողուհիները:

Look N2

Եվս մեկ էլեգանտ կերպար՝ գույների նրբաճաշակ համադրությամբ, որը կարելի է կիրառել ինչպես առօրյա, այնպես էլ գործնական հանդիպումների ժամանակ:

Look N3

Իսկ այս պարզ, հասարակ, բայց ոճային կերպարը դուր կգա թինեյջերներին եւ նրանց, ովքեր որոշել են հանգստյան օրերն անցկացնել քաղաքից դուրս կամ պասիվ ժամանց ունենալ:

Look N4

Իսկ շաբաթը ակտիվ վայելել ցանկացող աղջիկներին առաջարկում ենք այս գունեղ ու կանացի լուքը, որով կարող եք գնալ ժամանցի տարբեր վայրեր, մասնակցել խնջույքների ու միջոցառումների:



© NEWS.am STYLE