Ջենիֆեր Լոպեսի էրոտիկ ելույթը We Can Survive 2014 համերգի ժամանակ

15:32   25 հոկտեմբերի, 2014

CBS ընկերության կազմակերպած We Can Survive 2014 բարեգործական միջոցառումը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Hollywood Bowl համերգասրահում։ Երեկոյի նպատակը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին օգնելու համար միջոցներ գտնելն է։

Համերգին ելույթն են ունեցել մի շարք հայտնի աստղեր՝ Ջենիֆեր Լոպեսը, Գվեն Սթեֆանին, Իգի Ազալեան, Թեյլոր Սվիֆթը, Ֆարել Ուիլյամսը, Ալիշա Քիսը, Արիանա Գրանդեն եւ այլն։

Ի դեպ, 45-ամյա Ջեյ Լոն եւ Իգի Ազալեան կատարել են իրենց զուգերգը՝  Booty Remix։ Ելույթը ցնցել եւ ապշեցրել է հանդիսատեսին։

Ջեյ Լոն բեմ է բարձրացել Celia K ապրանքանիշի էրոտիկ զգեստով եւ հագել Sophia Webster ապրանքանիշի սանդալներ՝ գլադիատորական ոճով կարված։

Կատարման ժամանակ Ջենիֆեր Լոպեսը հպվել է Իգիի հետույքին. ի դեպ, երգը հենց մարմնի այդ բարեմասնության մասին է։

Բացի Ջեյ Լոյից, ելույթ է ունեցել նաեւ Ալիշա Քիսը, ով շուտով լույս աշխարհ կբերի իր երկրորդ երեխային։

Գվեն Սթեֆանի

Իգի Ազալեա

Ֆարել Ուիլյամս

Ալիշա Քիս

Իգի Ազալեա

Թեյլոր Սվիֆթ եւ Կարսոն Դեյլի 

Թեյլոր Սվիֆթ 

Ֆարել Ուիլյամս եւ Գվեն Սթեֆանի

 

Աղբյուրը՝  Just Jared




© NEWS.am STYLE