Հաքերների հերթական հարձակումը. Թեյլոր Սվիֆթի ալբոմը hամացանցում է հայտնվել թողարկվելուց մի քանի օր առաջ

16:16   25 հոկտեմբերի, 2014

Հաքերների հերթական հարձակումը. այս անգամ նրանց զոհն է դարձել Թեյոլր Սվիֆթը։ Հայտնի երգչուհու «1989» անվամբ, թվով հինգերորդ ալբոմը համացանցում հայտնվել է թողարկվելուց երեք օր առաջ։ Թեյլորը մտադիր էր այն թողարկել հոկտեմբերի 27-ին։

Ինչպես հայտնել է US Weekly-ն՝ ալբոմը համացանցում հայտնվել է ֆրանսիական սերվերից։ Երգչուհու երկրպագուները հիասթափված են եւ կոչ են չներբեռնել եւ չտարածել երգերը։

Իսկ  Just Jared-ը տեղեկացրել է, որ սկզբում YouTube-ում հայտնվել է «Blank Space» երգը, իսկ մի քանի ժամ անց Big Machine Records հեռացրել է այն։ Սակայն հաքերներին հաջողվել է գողանալ 19 երգ, որոնք ձայնագրված են եղել Target Edition հատուկ տարբերակի համար։ Target-ը խանութների ցանց է, որտեղ վաճառվում են Սվիֆթի ձայնասկավառակները։



© NEWS.am STYLE