Անդրեյ Մակարեւիչը երգել է, թե ինչպես են իրեն ճնշում

17:09   25 հոկտեմբերի, 2014

Երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը նոր երգ է թողարկել, որտեղ նա պատմում է, թե ինչպես են իրեն ճնշել ուկրաինական հարցում իր տեսակետն արտահայտելու համար։

Երգը ներկայացվել է Օլեգ Կաշինի անձնական կայքում, որտեղ նաեւ նշված է, որ այն առաջին անգամ է հրապարակվում։

Այս նոր երգի մեջ Անդրեյ Մակարեւիչը պատմում է, թե ինչ ճնշումների է ենթարկվել վերջին շրջանում, եւ ինչպես է հանդիսատեսն արձագանքել դրան. «Դե ինչ, լավ երգեցի՞ր։ Քեզ ո՞վ էր խնդրում...»։

Նշենք, որ Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց ի վեր, Անդրեյ Մակարեւիչը լրագրողների եւ քաղաքական գործիչների մշտական հարձակումների թիրախն է դարձել։ Վերջին մեկ ու կես ամիսների ընթացքում նրա՝ Սանկտ Պետերբուրգում, Սամարայում, Կազանում, Կրասնոյարսկում եւ Եկատերինբուրգում կայանալիք բոլոր համերգները չեն կայացել։



© NEWS.am STYLE