Լիմոնչելլո՝ տնային պայմաններում

20:14   29 հոկտեմբերի, 2014

Իտալական լիմոնչելլո լիկյորը բավականին մեծ պահանջարկ ունի ոչ միայն Իտալիայում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Շնորհիվ իր պարզ բաղադրության, պատրաստման հեշտ եղանակին՝ այս լիկյորը կարող են պատրաստել բոլորը՝ անգամ սկսնակ խոհարարները։

Այսօր կներկայացնենք տնային պայմաններում լիմոնչելլո ստանալու մի բաղադրատոմս, որը հիմնականում օգտագործվում է Իտալիա Կամպանիա երկրամասում։

Այսպիսով, պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է՝ 10-12 կիտրոն, մեկ լիտր բարձորակ սպիրտ  կամ երկու լիտր օղի, 600գր. շաքարավազ եւ մեկ ճաշի գդալ սոդա։

Առաջին հերթին պետք է լվանալ կիտրոնը, առանձնացնել կեղեւը. իդեպ այս գործընթացը պետք է զգուշությամբ եւ մեծ ուշադրությամբ կատարել, որպեսզի միայն կեղեւը մաքրեք՝ առանց դրա տակ եղած սպիտակ հատվածի, քանի որ այդ դեպքում լիմոնչելլոն շատ դառը կլինի։ Մաքրած կիտրոնը կարելի է օգտագործել մուրաբա պատրաստելիս, կամ պարզապես կարող եք խառնել մեղրով՝ նույնպես շատ համեղ է։

Հաջորդ քայլով ստացված կեղեւը պետք է լցնել ապակե տարայի մեջ, ավելացնում սպիրտը կամ օղին եւ թողնել 20 օր։ Դրանից հետո արդեն կարելի է ֆիլտրել դեղին գունավորում ստացած սպիրտը։ Կիտրոնի կեղեւն այլեւս հարկավոր չէ. կարող եք դեն նետել։

Օշարակ պատրաստելու համար պետք է շաքարը լուծել մեկ լիտր ջրի մեջ, դնել մարմանդ կրակին  եւ եռացնել մոտ10 րոպե։ Ստացված զանգվածն անհրաժեշտ է սառեցնել եւ ավելացնել սպիրտի մեջ։ Մի լավ խառնելուց ու թափահարելուց հետո, պետք է տարան հերմետիկ փակել եւ մոտ մեկ ամիս պահել չոր եւ սառը տեղում։ Լիմոնչելլոն արդեն պատրաստ է. կարելի է վայելել։

 

Աղբյուրը՝ alcofan.com



© NEWS.am STYLE