«Հայաստանի ձայնը-2» նախագծից հայտնի Արեւ Գրիգորյանի քույրը շարունակում է նրա ուղին

16:26   26 հոկտեմբերի, 2014

«Հայաստանի ձայնը-3» նախագիծը շարունակվում է: Կույր լսումների չորրորդ օրը ելույթ ունեցավ Ջուլիետա Գրիգորյանը, ով «Հայաստանի ձայնի»՝ նախորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլ անցած Արեւ Գրիգորյանի քույրն է:

Ջուլիետան կատարեց Sia-ի «Chandelier» երգը: Նրա ելույթը մարզիչներից միայն Հայկոյին անտարբեր չթողեց եւ ստիպեց պտտվել:



© NEWS.am STYLE