Քիմ Քարդաշյանը ցուցադրել է կուրծքը իր ծննդյան տարեդարձի ժամանակ

11:04   27 հոկտեմբերի, 2014

Ինչպես գիտեք՝ հոկտեմբերի 21-ին Քիմ Քարդաշյանը տոնում էր իր ծննդյան 34-ամյակը։

Ծննդյան երեկոն Քիմը նշում էր Լաս Վեգասի TAO գիշերային ակումբում։ Թե ինչ է կատարվել միջոցառման ընթացքում, դեռ հայտնի չէ, բայց երեկոյի տոմսերի գինը կազմել է 30-5000 դոլար։

Համացանցում հայտնվել են լուսանկարները, թե ինչպես է Քիմը ներկայացրել այդ կարեւոր միջոցառմանը. Ինչպես տեսնում եք՝ նա ընտրել է սպիտակ զգեստ, որի գեղեցիկ կտրվածքը ցուցադրում է նրա կուրծքը։


Այդ երեկո Քիմին ուղեկցել են նրա ամուսինը՝ ռեփեր Քանիե Ուեսթը, քույրը՝ Քլոեն, մայրը Քրիս Ջեները, Ջոնաթան Չեբանը եւ այլոք։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քանիեն Քիմին նվիրել է ռոմատիկ ուղեւորություն դեպի Հավայան կղզիներ։

Երբ հոբելյարն ու նրա հյուրերը մտել են սրահ, առաստաղից կոնֆետներ են թափվել, իսկ պարուհիները ներս են բերել նրա վարդագույն տորթը։


 

Աղբյուրը՝ Daily Mail 



© NEWS.am STYLE