Ուկրաինացի տրավեստին ընտրության է գնացել լողազգեստով

17:15   27 հոկտեմբերի, 2014

Երեկ Ուկրաինայում տեղի են ունեցել Ռադայի ընտրությունները։ Հայտնի տրավեստի –դերասանուհի Մոնրոն, ով սեպտեմբեր ամսին պատմել էր Ղրիմում քաղաքական գործիչների գեյ-խնջույքների մասին, ցնցել է իր երկրպագուներին՝ ընտրության գնալով լողազգեստով։

Աստղն անգամ ցուցադրել է իր արտաքին տեսքը՝ նոր լուսանկար տեղադրելով Instagram-ում։

«Ուֆ. վերջապես ընտրեցի հագուստս։ Իսկ վրայից Չեբուրաշկայի մորթով կարված մուշտակ կհագնեմ եւ ակնոց. առաջ դեպի երկրի ապագան որոշելու։ Իսկ ո՞վ, եթե ոչ ես»,- աստղը մեկնաբանել է լուսանկարը։



© NEWS.am STYLE