Հայտնի հաղորդավարուհի Ելենա Մալիշեւան՝ սեքսի եւ սելֆիների ժամանակ առաջացող ոջիլների մասին

11:05   28 հոկտեմբերի, 2014

Սելֆի անելիս հնարավոր չէ ոջիլ ընկնել, տեղեկացրել է հայտնի հաղորդավարուհի Ելենա Մալիշեւան՝ մեկնաբանելով այն տարածված լուրերը, որ համատեղ սելֆի անելիս ոջիլները կարող են տարածվել։ Ինչպես հայտնել է Dni-ին՝ հաղորդավարուհին հերքել է, որ դեռահասների շրջանում տարածված այս լուսանկարները կարող են ոջիլ ընկնելու պատճառ դառնալ։

«Սա այնպիսի հիմարություն է, որ նույնիսկ բառերով հնարավոր չէ նկարագրել,- ասել է «Здоровье» и «Жить здорово» ծրագրերի հաղորդավարուհին։ Թող ցույց տան մեկին, ով ոջիլ է ընկել մեկ ուրիշին գլխով հպվելիս»։

Ավելի վաղ Կուրսկի շրջանի Սպառողների իրավունքների եւ մարդու բարեկեցության պաշտպանության վերահսկողության Դաշնային ծառայությունը հայտարարել էր, որ սելֆիները նպաստում են ոջիլների տարածմանը։ Այս լուրը միանգամից խուճապ էր առաջացրել դեռահասների եւ նրանց ծնողների շրջանում։

«Սա չապուցուցված տեսակետ է,- բոլորին հարստացրել է Մալիշեւան,- մարդիկ գլուխներով իրար հպվում են անգամ սեքսի ժամանակ եւ մի շարք այլ դեպքերում»։

Հիշեցնենք, որ ոջիլի տարածման խնդրով զբաղվում էր Կուրսկի շրջանի Սպառողների իրավունքների եւ մարդու բարեկեցության պաշտպանության վերահսկողության Դաշնային ծառայությունը, որը հանդես էր եկել հայտարարությամբ առ այն, որ ոջիլների տարածման հիմնական պատճառը դեռահասների կողմից այդքան շատ սիրված սելֆիներն են։ Ծառայությունը նշել է, որ նման սելֆիների ժամանակ մասնակիցները խմբակային լուսանկարվում են՝ գլուխները հպելով միմյանց, ինչն էլ թույլ է տալիս ոջիլներին մի գլխից մյուսն անցնել։



© NEWS.am STYLE