Քիմ Քարդաշյանը «տարված է սպանություններով»

11:02   29 հոկտեմբերի, 2014

Պարզվել է, որ Քիմ Քարդաշյանը «տարված է սպանություններով»։ Հայտնի աստղը պատմել է, որ երազում էր հետաքննիչ դառնալ, հայտնել է Contactmusic-ը։

Օրերս հարցազրույցներից մեկի ժամանակ թղթակիցը նրան հարցրել է, թե ինչ կցանկանար դառնալ, եթե նրա կյանքն այլ ընթացք ստանար։

«Միգուցե դիմահարդար. ես սիրում եմ շպարել։ բայց ամենից շատ ես կցանկանայի դատական ​​քննիչ դառնալ։ Ես տարված եմ սպանություններով։ Իսկապես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ իրար սպանում, բայց դա ինձ անչափ հուսահատեցնում է»,-ասել է Քարդաշյանը։

Քիմը պատմել է նաեւ, որ մի քանի տարի առաջ անգամ դիմել է վերապատրաստման դասընթացներ ստանալու համար, քանի որ համոզված է եղել, որ կարող է մարդկանց օգնել այս հարցում։



© NEWS.am STYLE