Ռուս հայտնի մոդելը խայտառակվել է ինքնաթիռի մեջ

12:43   29 հոկտեմբերի, 2014

Հերթական սկանդալը ռուսական շոու-բիզնեսում։ Հոկտեմբերի 25-ին ռուս հայտնի մոդել, հաղորդավարուհի Վիկտորիա Լոպիրեւային դուրս են հրավիրել Եկատերինբուրգ-Մոսկվա չվերթից. բիզնես կարգի ուղեւորուհին հրաժարվել է անջատել հեռախոսը։ Սակայն մոդելը պնդում է, որ անձնակազմը ոչ ադեկվատ մոտեցում է ցուցաբերել իր նկատմամբ։ Ըստ ականատեսների՝  Վիկտորիան ոտքերը դրել է պատին եւ հայհոյել ուղեկցորդուհուն»։

Ըստ որոշ տվյալների՝ հաղորդավարուհին հրաժարվել է անջատել հեռախոսը, ինչից հետո ուղեկցորդուհին խնդրել է ցույց տալ նրա նստեցման կտրոն ու անձնակազմի ղեկավարի օգնությամբ դուրս հրավիրել Վիկտորիային։

«Ինձանից մեկ մետր հեռու մնա»,-ասել է մոդելը, երբ ուղեկցորդուհին խնդրել է նրան անջատել հեռախոսն ու ուղղել ոտքերը։ «Կներեք, բայց ես պետք է այս մասին տեղեկացնեմ անձնակազմի ղեկավարին» նախադասությանը մոդելը պատասխանել է. «ես թքած ունեմ»։

Այդ ժամանակ ուղեկցորդուհին գնացել է օդաչուների խցիկ, ինչից հետո գլխավոր օդաչուն հայտարարել է, որ որոշ խնդիրների պատճառով ինքնաթիռը ստիպված է վերադառնալ։ Վերադառնալուն պես ոստիկանների օգնությամբ Վիկտորիային դուրս են հրավիրել ինքնաթիռից։ Ըստ որոշ ականատեսների՝ Վիկտորիային դուրս են բերելիս բոլոր ուղեւորները սկսել են ծափահարել։

Իսկ Լոպիրեւան կատարվածն այսպես է մեկնաբանել Twitter-ում։

«Ծիծաղելի պատմություն. ուղեկցորդուհու մոտ ՆԴՀ է, որից տուժում են ուղեւորները, ինչպես նաեւ ավիաընկերությունը։ Այժմ իրեն արդարացնելու համար, նա ստիպված է ստել... դասական մի իրավիճակ»,-ասել է մոդելը։



© NEWS.am STYLE