Բալետի պարուհին կներկայացնի Ռուսաստանը «Միսս Աշխարհ-2014» մրցույթին

14:04   29 հոկտեմբերի, 2014

Ռոստովի բնակչուհի, բալետի պարուհի, «Վիցե Միսս-2014» Անաստասիա Կոստենկոն կներկայացնի Ռուսաստանը «Միսս Աշխարհ» մրցույթին, հայտնել է Starhit-ը։

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին Լոնդոնի ExCel London ցուցահանդեսային կոնվենցիոն կենտրոնում։ Այս տարի մրցույթին մասնակցելու են129 երկիր։

Սակայն ի սկզբանե այս մրցույթին պետք է մասնակցեր «Միսս Ռուսաստան» Յուլիա Ալիպովան, սակայն մրցույթի կազմակերպիչները որոշ փոփխություններ են կատարել։ Փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ այս տարի «Միսս Աշխարհ» եւ «Միսս Տիեզերք» մրցույթները հաջորդաբար են անցկացվելու, եւ մեկ մասնակիցը չի կարող հասցնել երկու մրցույթներում էլ ներկայանալ։

Հետեւաբար, Յուլիան կմեկնի Ֆլորիդա՝ մասնակցելու «Միսս Տիեզերք-2014» մրցույթին, իսկ Անաստասիան՝ Բրիտանիայում կայանալիք «Միսս Աշխարհ-2014»-ին։

Նշենք, որ Անաստասիա Կոստենկոն ծնվել է 1994թ-ին Ռոստովում. հասակը՝ 175սմ, պարամետրերը՝ 82x61x91։ Աղջիկն ավարտել է Ռոստովի արվեստի քոլեջի «Բալետի արվեստ» բաժինը։

 

 



© NEWS.am STYLE