Սարսափելի գեղեցիկ. հելոուինյան դիմահարդարման տարբերակներ

15:23   29 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 31-ին աշխարհում տոնում են Հելոուինը։ Ու թեեւ այն հայկական տոն չէ, սակայն մեր երկրում գնալով ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին պատրաստվում են այս տոնին։

Մեզանում Հելոուինն առավել հաճախ նշվում է փաբերում եւ երիտասարդների շրջանում։ Հելոուինի անբաժան մասն են կազմում թեմատիկ զարդարանքները, հագուստն ու դիմահարդարումը։ Հենց վերջինին էլ այսօր կանդրադառնանք։ Տեսնենք, թե ինչպիսին կարող է լինել հելոուինյան ձեր շպարը։

Եվ այսպես, Հելոուինի կարգախոսներից է՝ «որքան սարսափելի, այնքան լավ», ուստի դիմահարդարումն էլ պետք է անել այս սկզբունքով։

Օգտագործեք մուգ գույներ, հատկապես՝ սեւ, ինչպես նաեւ արյան գույնը՝ կարմիրը։

Դեմքը կարող եք զարդարել սարդոստայնով, վերքերով, սպիերով, միջատներով, գանգերով եւ վախենալի այլ բաներով։



© NEWS.am STYLE