Marvel ընկերությունը ներկայացրել է տասը նոր ֆիլմ սուպերհերոսների մասին

16:40   29 հոկտեմբերի, 2014

Նախօրեին Հոլիվուդում կայացել է Marvel ստուդիայի ցուցադրությունը, որտեղ կինոընկերությունները ներկայացրել են տասը նոր ֆիլմ սուպերհերոսների մասին, որոնք կթողարկվեն 2016-2019թթ-ի ընկած ժամանակահատվածում։

Մասնավորապես այս շրջանում շարունակվելու են Առաջին վրիժառու, Գալակտիկայի պահապանները մուլտֆիլմերը։ Ստուդիան նաեւ նշել է, որ մտադիր է էկրանավորել Բժիշկ Սթրենջի եւ Սեւ պանտերայի մասին մուլտֆիլմեր։ 

Ներկայացնում ենք պրեմիերաների հստակ գրաֆիկը.

1. Առաջին վրիժառու 3.քաղաքացիական պատերազմ (ռեժիսորներ՝ Էնթոն եւ Ջո Ռուսոներ), 6 մայիս 2016 թ.

2. Բժիշկ Սթրենջ (գլխավոր դերում՝ Բենեդիկտ Քամբերբետչ) - 4 նոյեմբեր 2016թ.

3. Գալակտիկայի պահապանները 2 (ռեժիսոր՝ Ջեյմս Գանն) - 5 մայիս 2017թ.

4. Թոր 3: (գլխավոր դերում՝ Քրիս Հեմսուորթ) - 28 հուլիս 2017թ.

5. Սեւ պանտերա (գլխավոր դերում ՝ Չեդվիկ Բոուզմեն) -3 նոյեմբեր 2017թ.

6. Կապիտան Մարվել - 6 հուլիս 2018թ.

7. տմարդիները - 2 նոյեմբեր 2018թ.

8. Վրիժառուներ, անվերջանալի պայքար. մաս 1 - 4 մայիս 2018թ.

9. Վրիժառուներ, անվերջանալի պայքար. մաս 2 - 3 մայիս 2019թ.

10. «Մրջյուն մարդը» - 17 հուլիս,  2015թ.

 

Աղբյուրը՝ Forbes



© NEWS.am STYLE