Թինա Կանդելակի. «Մենք սպերմատոզոիդ չենք։ Մենք հիմար չենք, որ պերճաշուք ու անիմաստ տեսք ունենանք»

17:44   29 հոկտեմբերի, 2014

Ռուս հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին քննադատել է ֆուտբոլի աշխարհի առաջնության լոգոն։ Ի դեպ, 2018թ-ի առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանում։  

Կանդելակին մի մեծ գրառում է կատարել իր միկրոբլոգում՝ քննադատելով այս լոգոն (հեղինակային ոճը պահպանված է)։

«Տեսա ֆուտբոլի աշխարհի առաջնության լոգոն եւ վախեցա։ Ասես ինչ-որ այլմոլորակային, երեք աչքով եւ մեկ ոտքով էակ լինի, որը պետք է ներկայացնի մեր երկիրը։ Աստված իմ, ես հասկանում եմ, որ նման լոգոները հատուկ ընկերություններն ու օտարերկրացիներ են պատրաստում, ում բավականին մեծ գումարներ են տալիս։ Այս անգամ գործը ստանձնել է պորտուգալական Brandia Central գործակալությունը, որը հաղթել է հայտարարված մրցույթում, որին մասնակցել են ութ դիզայներական ընկերություններ՝ տարբեր երկրներից։ Մենք սպերմատոզոիդ չենք։ Մենք հիմար չենք, որ պերճաշուք ու անիմաստ մի բանի տեսք ունենանք, որը ոչ մի կերպ չի ներկայացնում այն երկիրը, որը պատմության մեջ առաջին անգամ պետք է կազմակերպի եւ իր հարկի տակ ընդունի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Ես հասկանում եմ, որ դիզայներները որոշել են ներշնչվել տիեզերական կայանից, բայց չեմ հասկանում, թե ինչպես կարող է այս մուտանտը թռչել։ Ես հասկանում եմ, որ այս, կներես Աստված իմ, ապագայի ճանճասպանը, ասես, հալյուցինացիա առաջացնող մի բան է, ու եթե մի փոքր երկար նայես, նոր աշխարհներ կբացահայտես քեզ համար։ Բայց այս հոգեբանական փորձարկումները կարելի է պահել երկրի իմիջը ներկայացնող ավելի պակաս կարեւոր իրադարձությունների համար»,-գրելն է Թինան։



© NEWS.am STYLE