Աշխարհի լավագույն վայրերը նույնասեռականների եւ լեսբուհիների համար

23:02   31 հոկտեմբերի, 2014

Lonely Planet հրատարակությունն առանձնացրել է այն 10 վայրերը, որոնք առավել «հանդուրժող ու հյուրընկալ» են սեռական փոքրամասնությունների նկատմամբ։

1. Կոպենհագեն (Դանիա). Դանիան աշխարհում այն առաջին պետությունն է, որը 1989թ-ին օրինականացրել է միասեռ ամուսնությունները։ Այս օրենքի համաձայն՝ միասեռ զուգընկերներին տրվում են նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչը տրված է բոլոր հետերոսեքսուալ ամուսիններին։ Սակայն այն ժամանակ Նույնասեռական զույգերը չէին կարող երեխաներ որդեգրել եւ եկեղեցով ամուսնանալ։ Բացի այդ, օրենքն ուժի մեջ էր, եթե  զուգընկրներից մեկը Դանիայի քաղաքացի էր եւ մշտապես բնակվում էր այստեղ։

2010թ-ին ընդունվեց եւս մեկ օրենք, որն արդեն նման զույգերին թույլատրում էր երեխաներ որդեգրել, իսկ 2012թ-ին դանիական խորհրդարանը նաեւ օրինականացրեց միասեռ զույգերի եկեղեցով ամուսնությունները։ Ի դեպ, եւ այս օրենքի ընդունումից առաջ, եւ դրանից հետո դանիացի հոգեւորականները միասեռ ամուսնությունները մեղք կամ անբարոյականություն չէին համարում։

Իսկ հուլիսին քաղաքի գլխավոր հրապարակներից մեկն ի պատիվ սեռական փոքրամասնությունների վերանվանվեց  «Ծիածանի  հրապարակ»։

2. Նոր Զելանդիա. Մեկ տարի առաջ Նոր Զելանդիայի խորհրդարանն ընդունեց ամուսնությունների հավասարության օրենքը։ Միասեռ ամուսնություններն օրինական բնույթ ստանալուց հետո, Նոր Զելանդիան հիանալի վայր դարձավ Ավստրալիայից եւ հարավային Ասիայից եկած սեռական փոքրամասնությունների համար։ Ի դեպ, երկրի վարչապետը՝ Գրանտ Ռոբերթսոնը, նույնասեռական է։

3. Տորոնտո (Կանադա). Այո, այո, այնտեղ, որտեղ կայացավ համաշխարհային գեյ-շքերթը եւ 115 նունասեռական զույգի ամուսնությունը։ Ի դեպ, Տորոնտոյի քաղաքապետը, ով փորձել էր չեղյալ հայտարարել այս ծրագիրը, մեղադրվել է հոմոֆոբիայի մեջ եւ «առողջական խնդիրների» պատճառով հեռացվել աշխատանքից։

4. Փալմ Սփրինգս (ԱՄՆ). Այստեղ ճամփորդած մարդիկ վկայում են, որ Փալմ Սփրինգսում սեռական փոքրամասնությունների համար նախատեսված ռեստորանների, զվարճանքի վայրերի, ակումբների եւ խանութների լայն ընտրանի կա։

5. Սիթժես (Իսպանիա). 1980-ականներին հենց այստեղ է բացվել  Իսպանիայի առաջին դիսկոտեկը՝ նախատեսված նույնասեռակաների համար։  

6. Բեռլին (Գերմանիա). Ժամանակակից Բեռլինն առանց նույնասեռականների մշակույթի, Բեռլին չէ։ Բեռլինի այժմյան քաղաքապետը՝ Կլաուս Վովերայթը, նույնասեռական է եւ փորձում է պահել քաղաքի հանդուրժող իմիջը։

7. Սկիատոս եւ Միկոնոս (Հունաստան). Հիանալի հանգստավայր սեռական փոքրամասնությունների համար։

8. Նյու Յորք (ԱՄՆ).

9. Ռեյկյավիկ (Իսլանդիա).

10. Մոնտեվիդեո (Ուրուգվայ)  Այստեղ միասեռ ամուսնություններն օրինական են, նույանսեռականները կարող են երեխա որդեգրել եւ ծառայել բանակում։ Ուրուգվայցիները շատ հանդուրժող են սեռական փոքրամասնությունների նկատմամբ եւ եթե ասեք, որ նույնասեռական եք, ոչ մեկ չի էլ զարմանա, քանի որ դա ձեր անձնական կյանքն է։

 

 

Աղբյուրը՝ Lady.ru 

 



© NEWS.am STYLE