Ժաննա Ֆրիսկեի նոր հիթը

11:02   30 հոկտեմբերի, 2014

Քաղցկեղի դեմ պայքարող հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն մինչ բուժումները սկսելը մի նոր երգ էր ձայնագրել, սակայն ախտորոշված հիվանդության պատճառով չէր հասցրել ներկայացնել այն։ Լրագրող Օտար Կուշանաշվիլին «Ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ պատմել է, որ Ժաննան վերադառնում է իր բնականոն կյանքին եւ սկսում է նոր աշխատանքներ ներկայացնել։

Ժաննայի մասին խոսելիս Օտարը հիշել է մի պատմություն, որ նա հանդիմանել է Ֆրիսկեին՝ նոր երգեր չունենալու համար, եւ նշել, որ ինչ երգեր էլ կան, բոլորը նույնանման են ու ոչնչով չեն տարբերվում մյուսներից։ Ժաննան որպես պատասխան նրան ներկայացրել է իր նոր երգը, որտեղ կան հետեւյալ բառերը. «կտեսնես, թե ինչպիսին կդառնամ»։ Օտարը համոզված է, որ այս ստեղծագործությունը շուտով կտարածվի ամենուր եւ նոր հիթ կդառնա։



© NEWS.am STYLE