Ալլա Պուգաչովան «ԽՍՀՄ» դիետայի շնորհիվ նիհարել է 20կգ

11:34   30 հոկտեմբերի, 2014

Ալլա Պուգաչովայի լավագույն ընկերուհին՝ գործարար Ալինա Ռեդելը, «Комсомольской Правде»-ին պատմել է, թե ինչպես է նիհարել Պրիմադոննան։ Ռեդելը հայտնել է, որ երգչուհին ինքն է հորինել նիհարելու իր մեթոդը։

«Ալլան իսկապես շատ լավ տեսք ունի։ Առաջին պատճառը, իհարկե, նրա երջանիկ ընտանիքն է, իսկ երկրորդը՝ իր իսկ հորինած դիետան»։

Պուգոչովան նիհարելու իր մեթոդն անվանել է «ԽՍՀՄ» («СССР»)։

«Սա սովորական «չուտելը» չէ, ինչը բնորոշ էր սովետական դեֆիցիտի շրջանին։ ԽՍՀՄ-ը հապավում է՝ քաղցր, աղի եւ յուղալի (СССР-сладкое, соленое, сдобное ) ուտեստներն արգելված են։ Իսկ «Р» բեռնաթափման օրերն է, որի ընթացքում նա միայն բանջարեղենային ապուրներ է ուտում»,- գաղտնիքը բացահայտել է Ալինան։

Գործարար Ռեդելը նաեւ նշել է, որ Ալլան իրեն ոչնչից չի զրկում. «Տոնական սեղանի շուրջ, ընկերների հետ նա անգամ կարող է տորթի մի կտոր ուտել, պարզապես հետո բեռնաթափման երկու օր կանցկացնի՝ մշտապես գեղեցիկ տեսք ունենալու համար»։



© NEWS.am STYLE