Նատալյա Եփրիկյանը թաքնվել է երկու մետրանոց տորթի մեջ

12:35   30 հոկտեմբերի, 2014

Comedy Woman ծրագրի աստղեր Նատալյա Եփրիկյանն ու իր գործընկերուհին՝ Եկատերինա Վարնավան, ստիպված են եղել թաքնվել երկու մետրանոց տորթի մեջ, հայտնել է 7Days.ru-ն։

Իհարկե, տորթը պատրաստված է եղել փայտից եւ ստվարաթղթից, բայց այն Եկատերինա Վարնավայի հասակից ավելի բարձր է եղել՝ մոտ 1.85մ.։ Եթե նրբիրան Նատալյա Անդրեեւնան (հասակը՝ 1.52) բավականին հեշտությամբ տեղավորվել է տորթի մեջ, ապա Եկատերինա Վարնավայի (հասակը՝ 1.81մ.) համար ամեն ինչ այնքան էլ հարմարավետ չի եղել։

Նատալյան պատմել է այս համարի դժվարությունների մասին. «Շատ տոթ էր ու նեղ։ Ժամանակի սղության պատճառով մենք չէինք հասցրել համարը հենց տորթի մեջ փորձել, եւ այն նկարահանել ենք առաջին իսկ դուբլից։ Այսինքն՝ հեռուստադիտողը տեսնելու այն, ինչ իրականում ստացվել ու պատահել է։ Տեղավորվել ենք տորթի մեջ ու նկարահանվել»։

Նատալյա Եփրիկյան



© NEWS.am STYLE