24-ամյա Էմմա Ուոթսոնը՝ բրիտանական Elle ամսագրի էջերին

13:06   30 հոկտեմբերի, 2014

Բրիտանացի դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Էմմա Ուոթսոնը դարձել է Elle UK ամսագրի նոր դեմքը։ «Հարի Փոթեր» ֆիլմի աստղը պարբերականին տված հարցազրույցի ժամանակ պատմել է իր ելույթի մասին, որով նա սատարել էր He For She ծրագրին. սեպտեմբեր ամսին ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում նա փայլուն ելույթ էր ունեցել՝ խոսելով կանանց իրավունքների պաշտպանության մասին։

Ի դեպ, ֆոտոշարքի նկարահանման համար դերասանուհին ընտրել էր Stella McCartney, Celine եւ Chloé նորաձեւության տների առաջարկած հագուստները։

Ամսագիրն առաջին անգամ լիովին նվիրված է կանանց խնդիրներին։ Ուոթսոնը նշել է, որ նա մեծ ուրախությամբ է զբաղվում հասարակական գործունեությամբ եւ խորապես ուսումնասիրում է ֆեմինիստական շարժման պատմությունը։

«Ես շատ դժվար էի համակերպվում իմ հայտնի լինելու փաստի հետ։ Նախկինում ես շատ էի նյարդայնանում, երբ անցորդներն ինձ ճանաչում էին։ Բայց հետո որոշեցի իմ ողջ ուժն ու եռանդ ներդնել հասարակական ակտիվ գործունեության եւ ֆեմինիզնիմի մեջ։ Ես երջանիկ մարդ եմ, որ ընտանիքիս անդամները չեն խոչընդոտել իմ կատարած քայլերը։ Կարծում եմ, որ ֆեմինիզմը ոչ թե թելադրում է կանանց, թե ինչպես պետք է կանայք ապրեն իրենց կյանքը, այլ տալիս է նրանց ընտրության հնարավորություն։ Եթե ցանկանում ես, կարող ես անգամ նախագահ դառնալ, իսկ եթե չես ուզում, դա էլ է հիանալի, բայց սա հենց քո որոշումն է»,- ասել է դերասանուհին; 

 



© NEWS.am STYLE