Մադոննան աճուրդի է դրել իր հարսանեկան զգեստը

14:42   30 հոկտեմբերի, 2014

Մադոննան աճուրդի է դրել իր հարսանեկան զգեստը. Rock 'n' Roll աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 7-8 Բեւերլի Հիլսի պատկերասրահում, հայտնել է Glamour-ը։ Զգեստի, որը վաճառվում է կոշիկներով եւ քողով, մեկնարկային գինը կազմում է 60 հազար դոլար։ Այս զգեստով 30 տարի առաջ երգչուհին ամուսնացել է Շոն Պենի հետ։

Հիշեցնենք, որ աստղը 1985թ-ին ամուսնացել է Շոն Պենի հետ, սակայն չորս տարի անց զույգը բաժանվել է։ Ի դեպ, աճուրդի ժամանակ կարելի է գնել նաեւ նրանց ամուսնական պայմանագիրը։

Մադոննան ներկայացնելու է 140 իր. «Նրանց անձնական լիգան» (1992), «Էվիտա» ֆիլմերում, Material Girl տեսահոլովակում նրա հագած զգեստներն ու մի շարք այլ հագուստներ։ Աճուրդի են դրվել նաեւ շատ այլ իրեր՝ օրինակ, Ջոն Լենոնի հայտնի ակնոցը, Էլվիս Փրեսլիի կոստյումն ու մուշտակը, Դեւիդ Բոուիի կիթառը եւ այլն։

Ի դեպ, աճուրդի կազմակերպիչները հայտնել են, որ 56-ամյա Մադոննայի հավաքածուն ամանամեծն է իրենց գործունեության պատմության մեջ։ Հավաքածուի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500 հազար դոլար։

Material Girl տեսահոլովակում (1984) նրա հագած հենց այս զգեստն է դրվել աճուրդի։  



© NEWS.am STYLE