«Տերմինատոր» ֆիլմի առաջին լուսանկարները

15:10   30 հոկտեմբերի, 2014

Համացանցում են հայտնվել «Տերմինատոր» ֆիլմի առաջին լուսանկարները։ Entertainment Weekly ամսագիրն այս շաբաթ հրապարակել է ֆիլմի կերպարների մի քանի լուսանկար։

Ամսագրի շապիկի համար լուսանկարվել են Մեթ Սմիթը, Ջեյ Քորթնին, Ջեյսոն Քլարկը, Էմիլիա Քլարկը եւ ուրիշներ։

Դերասանները նշել են, որ նոր «Տերմինատոր» ֆիլմը, որի ռեժիսորն Ալան Թեյլորն է, չի կարող չգրավել հանդիսատեսի ուշադրությունը։

«Այս ֆիլմն ասես Pink Floyd-ը լինի. հանդիսատեսը մշտապես ցանկանում է հին երգեր լսել։ Այդ պատճառով ֆիլմում ընդգրկվել են անցյալը հիշեցնող մի շարք դրվագներ», ասել է Մեթ Սմիթը։ Նշենք, որ Առնոլդ Շվարցնեգերի մասնակցությամբ «Տերմինատոր» ֆիլմի պրեմիերան  կայացել է1984թ-ին։ Ֆիլմի հիմքում ընկած է Հառլան Էլիսոնի  ֆանտաստիկ պատմությունը։



© NEWS.am STYLE