«Յոթ մահացու մեղքեր եւ յոթ բույրեր». հայկական օծանելիքի առաջին հավաքածուն (ֆոտոռեպորտաժ)

14:15   30 հոկտեմբերի, 2014

Վահագնի թաղամասի հարեւանությամբ նորաբաց ռեստորոնում հոկտեմբերի 29-ին նկարիչ Արման Մանուկյանը ներկայացրեց իր աշխատանքները, որոնք բացահայտում էին նկարչի ստեղծագործական ներաշխարհը:

Ցուցահանդես-ներկայացման շրջանակներում «Յոթ մահացու մեղքեր» թատերական ներկայացմամբ, որի բեմադրող ռեժիսորն է Գուժ Թադեւոսյանը, ցուցադրվեցին կտավները: Ներկայացման սյուժեն բխում էր կտավներում առկա սյուրեալիստական գաղափարներից, որն իր մեջ ներառում էր աստվածաշնչյան թեմաներ, բեմարվեստի արտահայտչամիջոցներ եւ բնության արգասիքների դերակատարության եւ նշանակության առկայությունը մեր կյանքում: Ծրագրի իրականացումը նպատակ ունի երիտասարդների շրջանակներում սերմանել արվեստի, կրոնական բարոյագիտության եւ բնության ներդաշնակումների գաղափարը:

Բացի այս, Արման Մանուկյանը Հայաստանում առաջին անգամ ստեղծել է «Յոթ բույրեր»  հայկական օծանելիքների հավաքածուն՝ «Arman Manoukian PARFUMS» անվամբ` հիմք ընդունվելով հայկական բնաշխարհի բուսական բազմազանությունը:

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE