Իրինա Շեյքը՝ Suiteblanco-ի համար

16:10   30 հոկտեմբերի, 2014

Սուպերմոդել Իրինա Շեյքը նկարահանվել է իսպանական Suiteblanco ապրանքանիշի ձմեռային հավաքածուի գովազդային արշավում։

28-ամյա գեղեցկուհին ցուցադրել է բավականին նորաձեւ ժակետներ, սվիտերներ, գեղեցիկ կտրվածքներով սեւ կոմբինեզոններ։

Լուսանկարներից մեկում Շեյքը հագել է մոխրագույն զգեստ եւ գեղեցիկ վերարկու՝  յուրահատուկ նախշերով։

Հաջորդ լուսանկարում Իրիան ցուցադրել է ջակարդե կտորից կարված մի զգեստ եւ ոսկեգույն փոքրիկ պայուսակ։

Եւս մեկ կերպար՝ մարմնագույն մորթյա ժակետ, գեղեցիկ բլուզ եւ մոխրագույն շորտ-բերմուդներ։ Ուշադրություն դարձրեք բյուրեղներով վզնոցին. իսկապես շքեղ է։

Ձմեռային հավաքածուի գովազդային արշավի երկրորդ մասը կթողարկվի նոյեմբեր ամսին։

 

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE