Ջասթին Թիմբերլեյքն ու Ջեսիկա Բիլը երեխա են ունենալու

16:34   30 հոկտեմբերի, 2014

Ջեսիկա Բիլն ու Ջասթին Թիմբերլեյքը երեխա են ունենալու, հայտնել է Radar Online-ը։ Այժմ 32-ամյա դերասանուհին հղիության 4-րդ ամսում է. երեխան լույս աշխարհ կգա 2015թ-ի ապրիլին։

Ըստ զույգին մոտ կանգնած աղբյուրի՝ դերասանուհին նախկինում չի կարողացել հղիանալ, այդ պատճառով նա չի շտապում հաստատել կամ տարածել իր հղիության մասին լուրերը։

Սակայն վերջերս պապարացիները Բիլին լուսանկարել են գնումներ կատարելիս։ Լուսանկարից հստակ երեւում է նրա կլորիկ փորիկը։

Այս երեխան եւ Բիլի, եւ Թիմբերլեյքի առաջնեկն է։ Ի դեպ, հոկտեմբերի կեսին ամուսինները Նոր Զելանդիայում նշել են իրենց ամուսնության երկու ամյակը։



© NEWS.am STYLE