Apple ընկերության տնօրենը խոստովանել է, որ նա նույնասեռական է

17:43   30 հոկտեմբերի, 2014

53-ամյա Է Թիմ Կուկը՝ Apple ընկերության ղեկավարը, խոստովանել է, որ նա նույնասեռական է, հայտնել է Business Insider-ը։

Սթիվ Ջոբսի մահվանից հետո այս կարեւոր պաշտոնը զբաղեցրած անձնավորությունը Businessweek-ին տված հարցազրույցի ժամանակ հպարտորեն հայտնել է իր սեռական կողմնորոշման մասին։

«Ես շատ հպարտ եմ, որ նույնասեռական եմ եւ կարծում եմ, որ նույնասեռական լինելը Աստծո կողմից տրված պարգեւ է ինձ համար»,-ասել է Կուկը։

Ընկերությանը տնօրենը նաեւ տեղեկացրել է, որ Apple-ի շատ աշխատակիցներ գիտեն իր սեռական կողմնորոշման մասին, եւ դա ոչ մի կերպ չի ազդում նրանց փոխհարաբերությունների վրա։ Ավելին, Կուկը երբեք էլ չի ամաչել իր նույնասեռական լինելուց, սակայն հիմա է որոշել բարձրաձայնել այդ մասին։



© NEWS.am STYLE