Էշթոն Քատչերը դավաճանել է Միլա Կունիսին շվեդ գեղեցկուհու հետ

18:25   30 հոկտեմբերի, 2014

Էշթոն Քատչերն ու Միլա Կունիսը վերջերս են երեխա ունեցել, բայց արդեն բրիտանական պարբերականները սկսել են խոսել, որ Էշթոն Քատչերը հենց սկզբից դավաճանել է Կունիսին։ Daily Mail-ը, մեջբերելով The Sun-ին, տեղեկացրել է Քատչերի եւ շվեդ դիմահարդար Լին Մեսինգերի սիրավեպի մասին։ Պարզվել է, որ 2012թ-ին Քատչերը բարում  ծանոթացել է Լինի հետ եւ նրան տարել իր առանձնատուն։

Լինը, ով այդ ժամանակ 21 տարեկան էր, խոստովանել է.

«Նա պարզապես բռնեց ձեռքս եւ տարավ վերեւ։ Երբ ես արդեն նրա տանն էի, նա ոչ մի խոսք չասաց Միլայի մասին։ Հետո մենք սեքսով զբաղվեցինք։ Հուսով եմ, որ ես նրան դուր եկա»։

Որպես ապացույց՝ Լինը Sun ամսագրին մի քանի լուսանկար է տրամադրել, որտեղ նրանք գրկված են ակողնում։

Ինչպես հայտնել են արեւմտյան պարբերակները՝ Էշթոնն ու Լինը ծանոթացել են բարերից մեկում, այնուհետեւ Էշթոնը ներկայացել է որպես ոմն Քրիս, որը նրա անվան առաջին հատված է, եւ նրանք միասին գնացել են Քատչերի տուն. Էշթոնն ու Լինն առանձնացել են իր սենյակում։

Ի դեպ, առաջին անգամը չէ, որ Քատչերը դավաճանում է իր կնոջը. 2011թ-ին, երբ նա դեռ ամուսնացած էր Դեմի Մուրի հետ, Քատչերը կնոջը դավաճանել էր Սառա Լիլի հետ։ Այդ ժամանակ Դեմի Մուրը գտնվում էր Նյու Յորքում։

Միլա Կունիսն ու Էշթոն Քատչերը սկսել են հանդիպել 2012թ-ի հուլիսին, սակայն ըստ ԶԼՄների՝ զույգը միասին է դեռեւս 2012թ-ի ապրիլ ամսից։ Եթե հավատանք ամերիկյան թերթերին, ապա Քատչերը դավաճանել է Միլային նրանց «պաշտոնական հանդիպումից» մեկ ամիս առաջ։  

Ի դեպ, զույգը նշանվել է 2014թ-ի փետրվարին։



© NEWS.am STYLE