Սյուզի Մելիքյանն անակնկալ է պատրաստել իր երկրպագուներին

18:45   30 հոկտեմբերի, 2014

Երգչուհի Սյուզի Մելիքյանը պատրաստվում է իր երկրպագուներին անկնկալ մատուցել։ Այս մասին մենք տեղեկանում ենք երգչուհու ֆեյսբուքյան էջից, որտեղ Սյուզին գրառում է կատարել. «Միացեք Youtube-ի իմ պաշտոնական էջին։ Շատ շուտով սպասվում են նորություններ»։

NEWS.am STYLE-ը զրուցեց երգչուհու հետ՝ պարզելու համար՝ ինչ նորության մասին է խոսքը։

«Փակագծերը չեմ ցանկանում բացել, թող որ մնա անակնալ։ Իսկ անակնկալից հետո նոր կմանրամասնեմ»,- ասաց երգչուհին։



© NEWS.am STYLE