Երեւանի նորաձեւ աղջիկները. Քնքուշ Հարությունյան

11:47   31 հոկտեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել մայրաքաղաք Երեւանի ամենանորաձեւ աղջիկներին: Այս անգամ մեր խորագրի հյուրը Քնքուշ Հարությունյանն է:

Քնքուշը 22 տարեկան է, սովորում է Ագրարային համալսարանում, մասնագիտությամբ սննդի փորձագետ է:

Խոսելով իր երազանքների մասին, Քնքուշն ասում է, որ աշխատում է երազանքները տարբերել նպատակներից, քանի որ երազանքը միշտ էլ երանելի եւ հեռու մի բան է թվում, իսկ իր առջեւ դրված նպատակներին հասել է: 

«Իմ երազանքն է ապրել հեքիաթում»,-նշում է նա:

Հագուստ ընտրելիս Քնքուշն առաջնորդվում է ըստ տրամադրության, եղանակի եւ ըստ նրա, թե ուր պետք է գնա: Նա մեծ կարեւորություն է տալիս արտաքին տեսքին եւ տանից դուրս գալիս միշտ նայում  է հայելու մեջ. «Տեսածս ինձ պետք է գոհացնի: Ժպտում եմ ինքս ինձ եւ նոր օրվան»,- ասում է Քնքուշը:




© NEWS.am STYLE