Սեքսուալ Քիմ Քարդաշյանը՝ կորսետով

11:28   31 հոկտեմբերի, 2014

Քիմ Քարդաշյանը նոր լուսանկար է տեղադրել Instagram-ի իր միկրոբլոգում, որտեղ նա կորսետով, սեւ լեգինսներով եւ սպորտային տոպով է։

«Ես խենթանում են կորսետների համար»,-գրել է 34-ամյա Քիմը։

Ի դեպ, նման մի լուսանկար էլ հայտնվել էր մեկ ամիս առաջ, որտեղ Քիմի լեգինսներն ու շապիկը ընդգծում էին նրա գեղեցիկ կազմվածքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քիմ Քարդաշյանը «տարված է սպանություններով»։ Հայտնի աստղը պատմել էր, որ երազում էր հետաքննիչ դառնալ։

Հարցազրույցներից մեկի ժամանակ թղթակիցը նրան հարցրել էր, թե ինչ կցանկանար դառնալ, եթե նրա կյանքն այլ ընթացք ստանար։

«Միգուցե դիմահարդար. ես սիրում եմ շպարել։ բայց ամենից շատ ես կցանկանայի դատական ​​քննիչ դառնալ։ Ես տարված եմ սպանություններով։ Իսկապես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ իրար սպանում, բայց դա ինձ անչափ հուսահատեցնում է»,-ասել է Քարդաշյանը։

Քիմը պատմել էր նաեւ, որ մի քանի տարի առաջ անգամ դիմել էր վերապատրաստման դասընթացներ ստանալու համար, քանի որ համոզված էր, որ կարող էր մարդկանց օգնել այս հարցում։



© NEWS.am STYLE