Կիրա Նայթլին՝ The Edit-ի համար. «Ես շատ դերերից եմ հրաժարվել՝ անկեղծ տեսարանների պատճառով»

13:39   31 հոկտեմբերի, 2014

Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին դարձել The Edit ամսագրի նոր համարի դեմքը։ Բացի ֆոտոշարքի համար լուսանկարվելուց, դերասանուհին նաեւ հարցազրույց է տվել ամսագրի թղթակցին եւ պատմել ֆեմինիզմի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքի մասին։

«Ֆիլմ ստեղծողները՝ ռեժիսորները, պրոդյուսերները, մատուցում են այն, ինչ նրանք են ցանկանում։ Այսինքն՝ քանի որ հիմնականում այս գործով զբաղվում են միջին տարիքի տղամարդիկ, հետեւաբար դուք տեսնում եք այն, ինչ համապատասխանում է նրանց աշխարհայացքին»։

Միգուցե տարօրինակ հնչի, բայց գենդերային անհավասարություն այժմ շատ ավելի արագ է տարածվում եւ պետք է պայքարել դրա դեմ։

Ես շատ դերերից եմ հրաժարվել՝ անկեղծ կամ անտեղի դաժան տեսարանների պատճառով։ Բայց ասածս չի նշանակում, որ սեքսի կամ դաժան պատմությունների մասին ֆիլմերը հետաքրքիր չեն։

Ինչպես խոստովանել է Նայթլին՝ նրան երբեք հետաքրքիր չեն եղել սեքսուալ կանանց դերերը։

«Իմ բոլոր հերոսուհիներն ասես չեն կարողացել ապրել փակ շրջանակի մեջ եւ փորձել են դուրս գալ, ազատվել այնտեղից»։



© NEWS.am STYLE