Թեյլոր Սվիֆթի ալբոմը ռեկորդ է սահմանել իր վաճառքի ցուցանիշներով

10:28   31 հոկտեմբերի, 2014

Երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ում մոմե արձանը օրեր առաջ հայտնվել էր Մադամ Տյուսոյի թանգարանում, նոր ռեկորդ է սահմանել. ավելի ճիշտ՝ ռեկորդը սահմանել է նրա նոր ալբոմը։

«1989» անվամբ ալբոմը մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է 1,2 միլիոն օրինակով, հայտնել է THR-ը։

Միայն առաջին օրը վաճառվել է 600 հազար օրինակ, որն ըստ Nielsen SoundScan-ի տվյալների՝ 2014թ-ին գրանցված լավագույն ցուցանիշն է։

Նշենք, որ երգչուհու հինգերորդ ալբոմը թողարկվել է հոկտեմբերի 27-ին։



© NEWS.am STYLE