Միշա Գալուստյանը զվարճալի «հայկական» հոլովակ է հրապարակել

12:06   31 հոկտեմբերի, 2014

Հայտնի հումորիստ Միշա Գալուստյանը մի զվարճալի հոլովակ է հրապարակել։ Միշան ներկայացրել է «Դե սպասիր» մուլտֆիլմից մի հատված՝ հայկական երաժշտության ներքո։

«Հայկական փոքրիկ զվարճանքներ»,- գրել է Միշան։

Իսկ ավելի վաղ Գալուստյանը հյուրընկալվել էր «Наедине со всеми» հաղորդմանը, որտեղ պատմել էր իր ծնողների, մանկության, եւ ապագա պլանների մասին։ Ահա թե ինչ էր Միշան պատմել հայկական ավանդույթների մասին։

«Մենք երկու հարսանիք ենք արել. առաջինին ներկա են եղել միայն ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։ Բայց քանի որ հայերի մոտ այդպես ընդունված չէ եւ պետք է հրավիրել բոլոր բարեկամներին, հետեւաբար մենք նաեւ 700 հոգանոց հայկական հարսանիք ենք արել։ Սա դեռ համեստ հարսանիք էր, սովորաբար ավելի շատ բարեկամներ են հրավիրված լինում։ Մենք կամ հարսանիքների, կամ թաղումների ժամանակ ենք միմյանց հանդիպում։ Հայկական հարսանիքների ժամանակ «горько» չեն բղավում, բայց հարսը պետք է պարի։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հարսի հետ պարել, ապա նա պետք է սկուտեղի վրա փող դնի. կարծես թե ցանկանում է ասել. «Դու շատ գեղեցիկ հարս ունես. թույլ կտաս նրա հետ պարեմ»,- «Դե լավ, գումար տուր եւ պարիր»։ Իհարկե, կատակում եմ»։

 

 



© NEWS.am STYLE