Ռուս հայտնի դերասանը ծեծել է կնոջը. վերջինս կոմայի մեջ է ընկել

13:08   31 հոկտեմբերի, 2014

Մի քանի օր առաջ ռուս հայտնի դերասան Մարատ Բաշարովը ալկոհոլի ազդեցության տակ ծեծել էր կնոջը՝ Եկատերինա Արխարովային եւ դուրս հանել տանից։ Վերջինս տեղափոխվել էր իր բնակարան։

Սակայն երեք օր 39-ամյա դերասանուհին չի պատասխանել հարազատների հեռախոսազանգերին։ Պարզվել է՝ Եկատերինան կոմայի մեջ է եղել։ Այս մասին ռուսական  «Прямой эфир» հեռուստածրագրի ժամանակ հայտնել են Եկատերիայի հորեղբայրը՝ Էմանուիլ Վիտորգանն ու նրա կինը։

«Նա ոչ թե Եկատերինային հարվածել, այլ ծեծել է եւ գլխով հարվածել աղջկա քթին։ Այժմ Եկատերինան պառկած է տանը, չի կարողանում վեր կենալ, իսկ Մարատն այս ամենից հետո շատ վիրավորական հաղորդագրություն է ուղարկել նրա մորը։ Բժիշկները նրա մոտ ուղեղի ցնցում են ախտորոշել», -ասել է Էմանուիլ Վիտորգանի կինը։

«Եկատերինան կոմայի մեջ է եղել, ինչը կարող ենք ապացուցել բժշկական փաստաթղթերը»,-ասել է դերասանուհու փաստաբանը։

Նշենք, որ երկար տարիներ Եկատերինան աշխատել է  Իտալիայում՝ նկարահանվելով տարբեր ֆիլմերում։ Ըստ հարազատների՝ գեղեցկուհու կյանքում շատ տղամարդիկ են եղել, ովքեր ցանկացել են ամուսնանալ նրա հետ, բայց Եկատերինան նախընտրել է վերադառնալ հայենիք եւ իր սիրտն ու հոգին տվել է 40-ամյա Մարատի Բաշարովին։

Ի դեպ, հայտնի դերասանի ալկոհոլից կախվածություն ունենալու մասին վկայել են նաեւ նրա նախկին ընկերուհիները եւ իրավապահ մարմինները, ովքեր երկու տարի առաջ նրան զրկել են վարորդական իրավունքից՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար։

 

 

Աղբյուրը՝ MK.ru, Super



© NEWS.am STYLE