«Գահերի խաղի» դերասանները երկարաձգել են պայմանագրերը ֆիլմի յոթերորդ եթերաշրջանի համար

14:07   31 հոկտեմբերի, 2014

«Գահերի խաղ» հեռուստասերիալի դերասանները երկարաձգել են պայմանագրերը ֆիլմի յոթերորդ եթերաշրջանի համար, հայտնել է The Hollywood Reporter-ը։ HBO կինոստուդիան դեռ պաշտոնական ծրագրեր չունի ֆիլմի նոր, յոթերորդ եթերաշրջանի նկարահանման համար։ Ի դեպ, հանդիսատեսը առայժմ դիտել է ֆիլմի չորս եթերաշրջան, իսկ հաջորդը մեկնարկելու է 2015թ-ի գարնանը։

Ֆիլմի գլխավոր հերոսները պայմանագիր էին կնքել վեց եթերաշրջանի համար, իսկ այժմ երկարաձգել են այն։ Ի դեպ, դերասանների մասնակցության համաձայնությունը ստանալու համար ֆիլմի պրոդյուսերներն ավելացրել են նրանց հոնորարները, ինչից հետո դերասանները դարձել են կաբելային հեռուստատեսության ամենաշատ վարձատրվող դերասանները։

Նշենք, որ «Գահերի խաղ» հեռուստասերիալը Ջորջ Մարտինի 1996թ-ին հրապարակված «Սառույցի եւ կրակի երգ» ֆանտաստիկ սագայի էկրանավորումն է։ Սերիալի պրեմիերան կայացել է 2011թ-ին։ Այս հեռուստանախագիծն արդեն 10 «Emmy»,  «Ոսկե Գլուբոս» մրցանակների է արժանացել։ Իսկ բրիտանական TV Choice Awards-ի ժամանակ ճանաչվել է «Լավագույն հեռուստանախագիծ»։



© NEWS.am STYLE