«Աչքեր, որ երբեք չեմ մոռանա». Սոֆի Մխեյան

17:18   31 հոկտեմբերի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգչուհի Սոֆի Մխեյանը համերգներ է ունեցել Ռուսաստանի մի շարք քաղաքներում։ Երեկ նա վերադարձել է եւ կիսվել համերգներից ստացված իր տպավորություններով։

«Իմ Կյանքի Հոկտեմբերը։ 25 օր հեռու տնից՝ Հայաստանից, բայց փոխհատուցումը՝ Ձեր ՍԵՐԸ։
18-Քաղաք։ Ճանապարհներ, անքուն գիշերներ, բայց լեփ լեցուն դահլիճներ, անսահման ջերմություն։
18-համերգ։ Հազարավոր կիլոմետրեր՝ հարազատներից, ընկերներից, սիրելի մարդկանցից բաժանող, բայց փոխարենը՝ Ձեր էմոցիաները, ծափերը, ծաղիկները, կարոտն ու ժպտացող աչքերը։ 

Աչքեր, որ երբեք չեմ մոռանա։ Ծափեր, որ դեռ երկար զարկելու են իմ սրտում։
Հոկտեմբեր, որ մի տարի արժե՛ր։Շնորհակալ եմ Ձեզ ու մինչ նոր հանդիպում»,-գրել է նա։



© NEWS.am STYLE