Երիտասարդ Առնոլդ Շվարցենեգերը՝ «Տերմինատոր» նոր ֆիլմում

16:38   31 հոկտեմբերի, 2014

Երեկ համացանցում տարածվել են «Տերմինատոր» նոր ֆիլմի հերոսների լուսանկարները, իսկ այսօր Entertainment Weekly ամսագիրը տեղեկացրել է, որ ֆիլմում հայտնվելու է 36-ամյա Առնոլդ Շվարցենեգերը՝ առաջին կինոնկարից։ Կերպարը ստեղծելու են համակարգչի օգնությամբ։

Նման արդյունք ստանալու համար ֆիլմի ստեղծողները զուգակցել են փոխարինողների եւ 1984թ-ին «Տերմինատոր» ֆիլմում խաղացած Առնոլդ Շվերցենեգերի կերպարները։  

«Մենք հատուկ էֆեկտների օգնությամբ ստեղծելու ենք մի կերպար, որն իրականում գոյություն չունի»,- պատմել է Ալան Թեյլորը՝ ֆիլմի ռեժիսորը։ Նա նաեւ ավելացրել է, որ ֆիլմում չարագործը կիսամարդ-կիսամեքենա է։ «Այս աշխատանքը հեղափոխություն է մտցնելու կինոարտադրության մեջ»,-ասել է ռեժիսորը։

Ֆիլմի գործողությունները կատարվում են 2029թ-ին, իսկ հետո դրանք տեղափոխվում են1984թ։ Գլխավոր հերոսուհուն վտանգ է սպառնում, եւ հենց այստեղ էլ հայտնվում է Անդրոիդ Т-800 (Առնոլդ Շվերցենեգեր) սկսում պաշտպանում նրան։



© NEWS.am STYLE