Անաստասիա Վոլոչկովան սեքսի ժամանակ կոտրել է մահճակալը

17:04   31 հոկտեմբերի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան «Буду я с тобою счастлива» երգի հիման վրա նոր տեսահոլովակ է նկարահանում։ Տեսահոլովակի գլխավոր հերոսը ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյն է։ Ինտիմ տեսարաններ նկարահանելիս պարուհին այնպես է դերի մեջ մտել, որ կոտրել է մահճակալը։

Ըստ Վոլոչկովայի՝ նրանք Ալեքսանդրի հետ իրենց դերն էին խաղում, երբ հանկարծ տեղի է ունեցել է այդ միջադեպը։

«Մահճակալը շատ բարձր թիկնակ ուներ՝ փայտից պատրաստված։ Իմ ոտքերը շատ երկար են, եւ երբ ես դրանք վեր բարձրացեցի, մահճակալն ամբողջությամբ փլուզվեց»,-ասել է Նաստյան։

Այս միջադեպից հետո Նաստյան եւ Ալեքսանդրը երկար ժամանակ չեն դադարել ծիծաղել։ Սակայն շատ շուտով մահճակալը նորոգել են եւ շարունակել նկարահանումները։

 

 

Աղբյուրը՝Dni



© NEWS.am STYLE