Ի՞նչ հագնել այսօր

10:23   1 նոյեմբերի, 2014

Դե ինչ, արդեն նոյեմբեր ամիսն է, եւ օրերը գնալով ցրտում են։  Հատուկ ցուրտ օրերի համար այսօր ընտրել ենք հագուստի նորաձեւ համադրությունների հինգ տարբերակ։

Look N1


Վառ եւ էլեգանտ այս կերպարով կարող եք ներկայանալ աշխատանքի, դասի կամ զբաղվել առօրյա այլ գործերով։ Բալագույնն  այս աշնան հիթային գույներից է, դե, իսկ սեւն արդիական է միշտ։

Look N2


Կաթնագույնի երանգներով այս հետաքրքիր լուքը նույնպես տեղին կլինի աշխատավայրում կամ բուհում։ Այն նաեւ հարմար է ընկերական կամ առօրյա հանդիպումների համար։

Look N3


Մանուշակագույնի եւ սեւի ներդաշնակ համադրությամբ այս լուքը տեղին կլինի տարատեսակ տոների, միջոցառումների եւ խնջույքների ժամանակ։

Look N4


Մոխրագույնով այս դասական լուքը  հարմար կլինի պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումների եւ արարողությունների ժամանակ։ Սրանով կարող եք նաեւ ժամանցի տարատեսակ վայրեր այցելել։

Look N5


Եվ մեր վերջին լուքը՝ անչափ վառ մի կերպար՝ նույնքան վառ աղջիկների համար։ Այս լուքը հարմար է աշխատանքի, դասի, հանդիպումների եւ ժամանցի վայրեր գնալու համար։



© NEWS.am STYLE