Գրիգոր Կյոկչյանը միայնակ, տխուր աղջիկներին հորդորում է գնալ պարելու (ֆոտո)

19:35   31 հոկտեմբերի, 2014

Երգիչ Գրիգոր Կյոկչյանը պատրաստվում է նոր տեսահոլովակ ներկայացնել, որը կոչվում է «Գնում ենք պարելու»։

«Երգը փոփ հաուս ոճում է, որի հեղինակը ես եմ, գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը, ով հետեւելով ժամանակակից տենդենցներին, ռիթմիկ, կրեատիվ եւ գունեղ գործ է ստացել: Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Աբովյանն է, իսկ ոճաբանը՝ Արմեն Գալյանը։ Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին Կուբայից Ինդիրա Ռեյեսն է»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց երգիչը։

Գրիգորն իր երգով տխուր, միայնակ աղջիկներին խորհուրդ է տալիս. «Ես հորդորում եմ, տխուր նստելու փոխարեն, պարել եւ լավ անցկացնել կյանքը»։

«Տեսահոլովակը ունի շատ հետաքրքիր սյուժե, բայց մինչ պրեմիերան չեմ ուզում բացահայտել, որ ինտրիգը մնա, բայց խոստանում եմ՝ շատ հետաքրքիր է լինելու։ Նկարահանումը շատ հագեցած էր՝ մինչ ուշ գիշեր նկարել ենք։ Տեսահոլովակում նկարվել են մի շարք դերասաններ, պարողներ։ Պրեմիերան նախատեսել ենք նոյեմբերի կեսին»,- հավելեց Գրիգորը։

 

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE