Քիմ Քարդաշյանը կրկին հղի՞ է

11:04   1 նոյեմբերի, 2014

Այո, Հելոուինից հետո նման լուրեր... բոլորի ուշադրությունը դդումներից կրկին անցավ Քիմ Քարդաշյանի կազմավածքին։ Ասում են՝ հայտնի աստղը հղի է։

Արեւմտյան ԶԼՄներում լուրեր են պտտվում (սակայն դեռ հստակ ապացույցներ չկան) Քիմի հղիության մասին։

Օրերս տված հարցազրույցներից մեկում այն հարցին, թե ինչպես էր Քիմը հագուստներ ընտրում, երբ նա սպասում էր իր առաջնեկին, Քիմը պատասխանել է.

«Ես հագնվում էի ինչպես սովորաբար, պարզապես ավելի մեծ չափսի հագուստ էի ընտրում։ Չգիտեմ՝ նման անհրաժեշտություն կլինի այս անգամ... Ես կհագնեմ... Դեռ չեմ մտածել... Այո, վերջապես, ես իսկապես հղիների համար նախատեսված հագուստների կարիք ունեի»։

Մի՞գուցե, Քիմը շփոթվել է եւ «հաջորդ անգամ»-ի փոխարեն, ասել է «այս անգամ»։

Դժվար է հստակ ասել...

 

Աղբյուրը՝ InStyle UK



© NEWS.am STYLE