Ռուսական «Ձայնը-3». Մարիամ Մերաբովայի հաղթանակը՝ օգտատերերի վրդովմունքի պատճառ

13:11   1 նոյեմբերի, 2014

Ռուսական «Առաջին ալիքով» շարունակվում է «Ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանը։

Երեկ հնչած ելույթներից կարելի է առանձնացնել Լեոնիդ Ագուտինի սաների՝ Մարիամ Մերաբովայի, Վիկտորիա Չերենցովայի եւ Քսենյա Բուզինայի մենամարտը, ովքեր ներկայացրեցին «Бумажный змей» երգը (նախկինում այն կատարել է Ալլա Պուգաչովան)։

Բուզինան իսկապես չի կարողացել իր երգեցողությամբ «հասնել» մյուս մասնակիցներին, եւ Ագուտինն ընտրել է Մարիամին, ինչը մեծ վրդովմունք է առաջացրել օգտատերերի շրջանում, ինչը հստակ երեւում է նրանց մեկնաբանություններից։



© NEWS.am STYLE