Լեդի Գագան Հելոուինին ներկայացրել է ուրվականի կերպարով

16:22   1 նոյեմբերի, 2014

Անգլախոս երկրներում երեկ նշել են տարվա ամենասարսափելի տոնը՝ Հելոուինիը։

Մենք արդեն ներկայացրել ենք, թե ինչպես են նշել այս տոնը Երեւանում, իսկ այժմ եկեք տեսնենք, թե ինչպես են իրենց օրն անցկացրել համաշխարհային շոու-բիզնեսի աստղերը։ Համաձայնեք, որ այս տոնը չէր կարող չնշել Լեդի Գագան, ով այժմ Փարիզում է։ Երգչուհին ուրվականի կերպարով գնացել է իր ընկերների հետ ընթրելու։ Մեքենայից դուրս գալով՝ երգչուհին սկսել է վախեցնել բոլոր լրագրողներին եւ երկրպագուներին։



© NEWS.am STYLE