Անաստասիա Վոլոչկովայի հերթական գայթակղիչ լուսանկարը

17:41   1 նոյեմբերի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչոկովան նոր տեսահոլովակ է նկարահանում «Буду я с тобою счастлива» ստեղծագործության հիման վրա։

Տեսահոլովակի գլխավոր հերոսը ռուս հայտնի ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյն է. ի դեպ, նկարահանումների ժամանակ նրանք այնպես էին մտել իրենց դերի մեջ, որ կոտրել էին մահճակալը։

Այժմ Նաստյան իր միկրոբլոգում մի նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նա կրկին անկողնում է։ Լուսանկարից կարելի է ենթադրել, որ նա բուռն գիշեր է անցկացրել՝ նշելով Հելոուինի տոնը։

«Բարի առավոտ։ Եվ ինչպես եք անցկացրել Halloween-ը»,-գրել է Նաստյան։



© NEWS.am STYLE